Վերջույթների Երկարացում
Այսօր գոյություն ունեն հարյուրավոր արտոնագրված արտաքին և ներքին սարքեր, բայց կա միայն մեկ սարք և մեթոդ նույն անունով՝ Իլիզարովի սարքը և տեխնիկան։
Եթե ձեզ չի բավարարում ձեր ոտքերի ձևը և համաչափությունը, և եթե ձեր հասակը հանդիսանում է հոգեբանական ապրումների պատճառ, եթե թվարկվածները խանգարում են ձեր լիարժեք ինքնագնահատականին, հավանաբար այս կայքի ինֆորմացիան և մեր ծառայությունները կօգնեն ձեր խնդիրների լուծմանը:
Մեր մոտ արդեն բուժում են ստացել այցելուներ ավելին, քան 20 երկրերից: Բուժման բարեհաջող ավարտի մեր տոկոսը շատ բարձր է, և վարկանիշը կարևոր է մեր համար:
Վերջույթի շտկում
Եթե ձեզ չի գոհացնում ոտքերի ձևը և դուք զգում եք անհանգստություն, մեր ծառայությունները կարող են առաջարկել լուծում։
Պետք է տարբերել իրական և կեղծ «Օ»-աձև ծռություն: Երկու դեպքում էլ սրունքների միջային կոնտուրները թերի են արտահայտված: Բայց իրական «Օ»-աձև դեֆորմացիայի ժամանակ պատճառը հանդիսանում է մեծ ոլոքի ծռությունը, և այդ պատճառով էլ ցուցված է ուղղիչ ոսկրահատում՝ դեպի ներս բացվող սեպաձև ռեգեներատի առաջացմամբ և դեպի ներս ոչ մեծ տեղաշարժով:
Կարդացեք կարծիքները՝ ընտրեք վստահորեն
Տեսեք, թե ինչու են մեր հաճախորդները սիրում մեզ։
Իլիզարովի սարք և տեխնիկա
Այսօր գոյություն ունեն հարյուրավոր արտոնագրված արտաքին և ներքին սարքեր, բայց կա միայն մեկ սարք և մեթոդ նույն անունով՝ Իլիզարովի սարքը և տեխնիկան։

Հաճախակի տրվող հարցեր
Ամենաարժեքավոր և արագ պատասխանները մեր բուժումների, ծառայությունների և ընթացակարգերի վերաբերյալ։
Մեր պրակտիկայում էսթետիկ ցուցումով հասակը առավելագույնը ավելացվել է 16 սմ (6.2 դույմ): Դա ցուցված է մարմնի/վերին վերջույթների և ստորին վերջույթների արտահայտված անհամաչափության դեպքում:
Վիրահատության հաջորդող օրերին այցելուն ցավազրկվում է էպիդուրալ կատետերի օգնությամբ և ցավ չի զգում։ Չափավոր ցավեր լինում են երկարացման փուլում և բուժական ֆիզկուլտուրայի ժամանակ, որպես կանոն ցավերը անհետանում են խմելու անալգետիկներով։
Հիմնականում մինչև 5 օր, հազվադեպ մինչև7 օր:
Մենք շահագրգռված ենք, որ այցելուն հնարավորինս տեղեկացված լինի սպասվող բուժման վերաբերյալ: Եթե անհրաժեշտ է ավել տեղեկատվություն, ինչը չեք գտնի կայքում, խնդրեմ կապվեք մեզ հետ: Ամեն դեպքում անհրաժեշտ է.
- Ֆիզիկական նախապատրաստություն, մկանների և ջլերի երկարացման նպատակով,
- Հրաժարվել ծխախոտի և ոչ ստերոիդային հակաբորբոքային խմբի պրեպարատների ընդունումից:
Ոսկրահատման համար կատարվող կտրվածքի երկարությունը 5-10 մմ է, ինչը գործնականում աննկատ է: Շյուղերի և ձողերի տեղերում ձևավորվում են պիգմենտային հետքեր կամ փոքրիկ սպիեր, որպես օրենք, քիչ նկատելի և այցելուին չեն անհանգստացնում: Երբեմն առաջարկում ենք կիրառել քսուքներ, որոնք կնպաստեն սպիերի ներծծմանը: Ինչպես նաև հնարավոր է կիրառել մաշկի վերականգնման լազերային մեթոդը: Հարկ է նշել, որ սպիերի արտահայտվածությունը կախված է ինչպես կիրառվող վիրաբուժական տեխնիկայից, այնպես էլ մաշկի վերականգնման անհատական հատկությունից:



