Բազմաթիվ այցելուների հետ շփման պրակտիկան, ովքեր դժգոհ են իրենց ոտքերի ձևից և/կամ հասակից, թույլ է տալիս խոսել հոգեբանական բարդույթի մասին, որը անվանվում է «հասակի դիսֆորիա» կամ «հասակի նևրոզ»: Մեր կարծիքով այս բարդույթը անմիջական կապ չունի անհատի հասակի հետ. կան բազմաթիվ կարճահասակ մարդիք, ում մոտ այս բարդույթը բացակայում է: Կարևոր գործոն է հանդիսանում, թե ում հետ են նրանք իրենց համեմատում և ինչպիսին է սեփական գնահատականը համեմատության մեջ: Հասակի վերաբերյալ ստանդարտները հաճախ տարբեր են, տարբեր ազգությունների համար: Օրինակ` կարճահասակ մարդը Դանիայից իրեն չի համարի կարճահասակ Վիետնամում: Հասակի ավելացման դրթապատճառները նույնպես տարբեր են` հաճախ այցելուները իրենց կարճահասակ են համարում սեփական շրջապատում: Եղել են նաև զավեշտալի դեպքեր բժիշկ Միրզոյանի պրակտիկայում, երբ Ավստրալիայից Հայաստան ժամանած այցելուին, ում նպատակն էր հասակը ավելացնել 6 սմ-ով, հարցրեց, թե որնէ այդ որոշման պատճառը, այցելուն պատասխանեց, որ աշխատում է սպանդանոցում և տեսակավորում է ոչխարներին ըստ տեսակների, այնուհետև կախում է կեռների վրա, որոնք ունեն տարբեր բարձրություններ: Փորձը ցույց է տալիս, որ տղամարդիք հաճախ դիմում են հասակի ավելացման նպատակով, մինչդեռ կանայք ոտքերի ձևի և/կամ համաչափության շտկման նպատակով:
Էսթետիկ վիրաբուժությունում բարդությունների արժեքը այցելուների համար այլ է, քանզի գործ ունենք առողջ մարդու հետ, որը անհամեմատելի է ,օրինակի համար, օրթոպեդիկ խնդրով դիմած այցելուի հետ:
Մեր բարդություների հաճախությունը բավականին փոքր է: Երկար տարիների պրակտիկայում մեզ մոտ հանդիպած բարդություններն են`
- ոսկրի վաղաժամ սերտաճում երկարացման ընթացքում,
- ոսկրային ռեգեներատի ուշացած ձևավորում,
- նորաստեղծ ոսկրի դեֆորրմացիա, ժամանակից շուտ ապարատի հեռացման հետևանքով,
- շյուղերի կամ ձողերի կոտրվածք,
- մետալոզ (մետաղի հանդեպ անհատական ալերգիա)
- հոդերում շարժումների ծավալի սահմանափակում:
Որպես կանոն նշվածները հանդիպում են հազվադեպ, և չունեն բացասական ազդեցություն վերջնական արդյունքի վրա:
Քիչ չեն դեպքերը, երբ հոդերում շարժումների վերականգնումը դժվարությամբ է տրվում, նմանօրինակ բարդություններից խուսափելու նպատակով այցելուներին անհրաժեշտ է ինտենսիվ բուժական ֆիզկուլտուրա, ինչը մեր այցելուները կատարում են բուժական ֆիզկուլտուրայի մասնագետի հսկողությամբ: Բուժական ֆիզկուլտուրայի մասնագետի ամենօրյա աշխատանքը (շաբաթը 6 օր, օրը 1 ժամ) ներառվում է բժշկական ծախսերի մեջ: Այցելուի ցանկությամբ բուժական ֆիզկուլտուրան կարող է լինել ավելի ինտենսիվ և երկարատև, հավելյալ վճարի դիմաց:
Հազվադեպ, երբ այցելուները հրաժարվում են բուժական ֆիզկուլտուրայից, ի հայտ է գալիս հոդերում շարժումների սահմանափակում (կոնտրակտուրա): Նման դեպքերում հավելյալ վճարի դիմաց կատարվում է աքիլլեսյան ջլերի վիրահատական երկարացում (սրունքների երկարացման դեպքում) կամ քառագլուխ մկանների երկարացում (ազդրերի երկարացման դեպքում):
Լուրջ բարդություններից ունեցել ենք իմպլանտի թարախակալման, ներվի վնասման և հոդերում շարժումների ծավալի խիստ սահմանափակման (Patella Baja) մեկական դեպքեր: Այս բարդությունները վերացնելու համար կատարվել է հավելյալ վիրահատություն և բուժում:
Նման լուրջ բարդությունների դեպքում մենք կապահովենք հիվանդին անվճար համալիր բուժում, իսկ հիվանդը կհոգա միայն հիվանդանոցում գտնվելու և բնակարանում ապրելու ծախսերը:
Վերջույթների երկարացման և/կամ ձևի շտկման արժեքը բաղկացած է բժշկական ծախսերից և Հայաստանում բնակվելու ծախսերից: Մենք կարծում ենք, որ գին և որակ հարաբերությունում մեր կենտրոնի առաջարկած ծառայությունները բավականին ուշագրավ են և զարմանալի չէ, որ ավելի քան 20 երկրից բազմաթիվ այցելուներ հաջող բուժվել են մեզ մոտ։
Մեր պրակտիկայում էսթետիկ ցուցումով հասակը առավելագույնը ավելացվել է 16 սմ (6.2 դույմ): Դա ցուցված է մարմնի/վերին վերջույթների և ստորին վերջույթների արտահայտված անհամաչափության դեպքում:
Կառուցվածքային գաճաճություն ախտորոշումով (ախոնդրոպլազիա) պացիենտին մենք բոյովացրել ենք 32 սմ-ով երկու էտապով, իսկ Իլիզարովի կենտրոնում, որքանով մեզ է հայտնի, առավելագույնը գրանցվել է 58 սմ հասակի ավելացում: Վերջնական համաչափ մարմին և վերջույթներ ունենալու համար համար, կարևոր է ի սկզբանե ճշգրիտ գնահատել յուրաքանչյուր սեգմենտի երկարացման չափը: Հաճախ այցելուները ցանկանում են 7 և ավել սմ-ով ավելացնել հասակը միայն սրունքների երկարացման հաշվին: Մենք դա խորհուրդ չենք տալիս, միայն եթե այցելուն վստահեցնում է, որ մոտ ժամանակներում պլանավորում է վիրահատել նաև ազդրերը:
Ոսկրահատման համար կատարվող կտրվածքի երկարությունը 5-10 մմ է, ինչը գործնականում աննկատ է: Շյուղերի և ձողերի տեղերում ձևավորվում են պիգմենտային հետքեր կամ փոքրիկ սպիեր, որպես օրենք, քիչ նկատելի և այցելուին չեն անհանգստացնում: Երբեմն առաջարկում ենք կիրառել քսուքներ, որոնք կնպաստեն սպիերի ներծծմանը: Ինչպես նաև հնարավոր է կիրառել մաշկի վերականգնման լազերային մեթոդը: Հարկ է նշել, որ սպիերի արտահայտվածությունը կախված է ինչպես կիրառվող վիրաբուժական տեխնիկայից, այնպես էլ մաշկի վերականգնման անհատական հատկությունից:
Հասակի ավելացումը ժամանակատար պրոցես է։ Սրունքների երկարացումը մեկ հատվածից (օրական 1 մմ) տևում է 1 ամիս յուրաքանչյուր 1 սմ-ի համար։ Նշված ժամանակահատվածը բավարար է երկարացման և ֆիքսացիայի համար։
Իլիզարովի դասական մեթոդով ազդրերի և սրունքների խաչաձև երկարացումը պահանջում է ավելի երկար ժամանակ, քանզի պրոցեսը երկէտապ է և 2 էտապների միջև անհրաժեշտ է ռեաբիլիտացիոն բուժում սրունք-թաթային և ծնկան հոդերում շարժման ծավալը վերականգնաման նպատակով։ Որպես օրինակ, 10 սմ-ով հասակը ավելացնելու համար անհրաժեշտ է մոտ մեկ տարի, ներառյալ երկարացման 2 էտապները և միջանկյալ ռեաբիլիտացիան։
Իլիզարովի համակցված մեթոդով (ապարատ-մեխ) ազդրերի և սրունքների խաչաձև երկարացումը 2 անգամ քիչ ժամանակ է պահանջում (10 սմ-ի դեպքում 5,5 ամիս)։ Մեթոդը թույլ է տալիս երկարացման փուլի ավարտից հետո ֆիքսացիայի փուլը շարունակել ինտրամեդուլյար մեխերով, որոնք տեղադրվում են կամ նախապես, կամ երկարացումը ավարտելուց հետո։
Բժշիկը այցելուին ցույց է տալիս (սովորեցնում է), ինչպես է պետք կատարել երկարացումը և սովորաբար դա կատարում է այցելուն։
Իլիզարովի դասական մեթոդի դեպքում արյան կորուստ գրեթե չի լինում և հետևաբար փոխներարկման անհրաժեշտություն չկա: Կոմբինացված ապարատ/մեխ մեթոդի դեպքում անհրաժեշտ է ոսկրային խողովակի շաղափում, որը լինում է արյան որոշակի քանակի կորստի պատճառ: Հետվիրահատական ընթացքում, կապված արյան անալիզների պատասխաններից, մինչև 10% դեպքերում կարող է առաջանալ արյան փոխներարկման անհրաժեշտություն: