Ազդրոսկրերի երկարացում
Ազդրոսկրերի երկարացումը և վերականգնումը Altezza բժշկական կենտրոնում։
Այս մեթոդը համեմատաբար նոր է: Ինտրամեդուլյար մեխը տեղադրվում է երեք արտաքին կիսաօղերի հետ: Երկարացումը սկսվում է, սովորականի նման, վիրահատությունից հետո 5-րդ օրը: Երբ առկա է սեգմենտի անհրաժեշտ երկարություն և ռենտգեն նկարում երևում է ադեկվատ ոսկրագոյացում, երկրորդ վիրահատությունը կատարվում է, որպեսզի անցկացվեն սահմանափակող պտուտակներ և հանվեն արտաքին կիսաօղերը: Այս մեթոդի առավելությունն է՝ արտաքին ապարատի կրման ժամանակի կրճատումը, հարաբերական քիչ դիսկոմֆորտ և հարակից հոդերի քիչ կոնտրակտուրաներ: Թերություն կարելի է համարել ներդրվող կոնստրուկցիայի (մեխ) ինֆեկցվելու վտանգը և ընդհանուր ցավազրկման պայմաններում երեք վիրահատության անհրաժեշտությունը:
Ազդրոսկրերի երկարացման ցուցումը ազդր-սրունք անհամաչափությունն է (կարճ ազդր և համեմատաբար երկար սրունք): Սա բուժառուի համար ամենատանելի վիրահատություններից մեկն է՝ բարդությունների շատ ցածր հաճախականությամբ և լավ վերջնական արդյունքով: Ազդր-սրունք ճիշտ համաչափությունը պահպանելու համար այս մեթոդը սովորաբար չի կիրառվում 6 սմ-ից ավելի երկարացման դեպքում:
