Skip to main content

Սրունքների երկարացում

Հասակի երկարացման էսթետիկ վիրահատություն պլանավորող բուժառուները պետք է լինեն սոմատիկ առողջ և չծխող: Բոլոր բուժառուները պարտադիր կերպով զրուցում են հոգեբանի հետ, որպեսզի պարզաբանվի նրանց հոգեբանական ադեկվատությունը և բարձր շարժառիթը:

Այս մեթոդը համեմատաբար նոր է: Ինտրամեդուլյար մեխը տեղադրվում է երեք արտաքին կիսաօղերի հետ: Երկարացումը սկսվում է, սովորականի նման, վիրահատությունից հետո 5-րդ օրը: Երբ առկա է սեգմենտի անհրաժեշտ երկարություն և ռենտգեն նկարում երևում է ադեկվատ ոսկրագոյացում, երկրորդ վիրահատությունը կատարվում է, որպեսզի անցկացվեն սահմանափակող պտուտակներ և հանվեն արտաքին կիսաօղերը: Այս մեթոդի առավելությունն է՝ արտաքին ապարատի կրման ժամանակի կրճատումը, հարաբերական քիչ դիսկոմֆորտ և հարակից հոդերի քիչ կոնտրակտուրաներ: Թերություն կարելի է համարել ներդրվող կոնստրուկցիայի (մեխ) ինֆեկցվելու վտանգը և ընդհանուր ցավազրկման պայմաններում երեք վիրահատության անհրաժեշտությունը:

Tibia lengthening surgery by LON method